4 օգոստոսի 2012 - 15:05 AMT
ԿԺԴՀ-ում ջրհեղեղների հետևանքով մահացել է 160 հոգի, 400-ն անհայտ կորած են

ԿԺԴՀ-ում ջրհեղեղների հետևանքով մահացել է 160 հոգի, 400-ն անհայտ կորած են: Միաժամանակ, ջրհեղեղները և հորդ անձրևներն անօթևան են թողել 212 հազար մարդու և ջրի տակ թողել ավելի քան 65 հազար հեկտար ցանքատարածություններ:

Տարերային աղետի արդյունքում ավերվել են ավելի քան 8.6 հազար տներ, 1,4 հազար դպրոցներ, հիվանդանոցները և գործարանները ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը, հաղորդում է Ւնտերֆաքսը: