14 դեկտեմբերի 2004 - 22:55 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Մի քանի հարյուր ադրբեջանուհիներ մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքների խախատման կապակցությամբ, ինչը նրանք համարում են անձնագրում հիջաբով լուսանկարվելու արգելքը: Ինչպես տեղեկացնում է day.az գործակալությունը, այդ մասին հայտարարել են Ադրբեջանի իսլամական կուսակցությունում: «Այդ քաղաքացիներն անձնագրի բացակայության դեպքում չեն կարող աշխատանքի ընդունվել, երկրի սահմաններից դուրս գալ ուխտագնացություն կատարելու»,- նշել է Իսլամական կուսակցության մամուլի քարտուղար Գ.Ջաբրաիլը: