4 օգոստոսի 2012 - 17:32 AMT
Թալիբները կրակ են արձակել խաղաղ քաղաքացիներով միկրոավտոբուսների վրա. վեց հոգի մահացել են

Աֆղանստանի բնակիչներով երկու միկրոավտոբուսների վրա թալիբների հարձակման ժամանակ մահացել են վեց հոգի: Եվս մեկ մարդ տուժել է և հոսպիտալացվել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Մարդիկ մեկնում էին աֆղանական գավառներից մեկը տոնավաճառին մասնակցելու համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ աֆղանական Բաղդիս գավառում ՆԱՏՕ-ի զորասյան վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման ժամանակ վիրավորվել են իտալական զորախմբի երեք զինծառայողներ: