4 օգոստոսի 2012 - 17:58 AMT
Սիրիայում զինված ուժերը պատանդ են վերցրել 48 իրանցի ուխտագնաց շիիթների

Սիրիայի մայրաքաղաքում անհայտ զինված մարդիկ առևանգել են 48 իրանցի ուխտագնաց շիիթների, շաբաթ օրը հաղորդում է իրանական հեռուստատեսությունը:

Սիրիական հատուկ ծառայությունների աշխատողները փորձում են դուրս գալ առևանգիչների հետքի վրա, գրում է Ինտերֆաքսը: Դամասկոսում Իրանի դեսպանատունը հաստատել է 48 հոգուն առևանգելու փաստը:

Ուխտագնացներն օթևանել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում: