4 օգոստոսի 2012 - 18:03 AMT
Հնդկաստանում ջրհեղեղից մահացել են առնվազն 10 հոգի

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտարակխանղ նահանգի առնվազն 10 բնակիչներ մահացել են և 38-ը անհայտ կորած են հորդ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ջրհեղեղի հետևանքով քանդվել են տասնյակ տներ, ինչպես նաև փակվել են ճանապարհները:

Իշխանություններն իրականացնում են տեղի բնակիչների տարհանում, ինչպես նաև անցկացնում են փրկարարական գործողություններ: