6 օգոստոսի 2012 - 10:42 AMT
Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը

Օգոստոսի 6-ին, АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը` 11435 միավորով, ով Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: Նովակ Ջոկովիչը 11270 միավորով երկրորդ հորիզոնականում է: Աշխարհի ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր: