6 օգոստոսի 2012 - 11:08 AMT
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը

Աթենքում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 4 հնարավոր միավորներից հավաքել է 3,5-ը և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը, իսկ Վահե Բաղդասարյանը հավաքել է 2 միավոր:

5-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցն է լինելու չինացի շախմատիստ Յու Վեին, Գրիգորյանինը` Օլիվեր Միգոկը(Հունգարիա), իսկ Բաղդասարյանինը` Անտոն Պոդոլսկին (Ուկրաինա):

Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը հավաքել է 2 միավոր և հաջորդ տուրում կխաղա Լիսա Շուլցի հետ (Հոլանդիա):