6 օգոստոսի 2012 - 11:56 AMT
Օլիմպիադայի ընթացքում ձերբակալվել է մի երկրպագու, ով շիշ է նետել 100մ վազքի մասնակիցների վրա

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի երկրպագուի, ով շիշ է նետել Լոնդոնի Օլիմպիական խաղերի 100մ վազքի եզրափակչի մասնակիցների վրա:

Միջադեպը պատահել է մեկնարկից մի քանի վայրկյան առաջ: Ականատեսների խոսքով, տղամարդը, ով կանգնած է եղել տրիբունաներում, սկսել է հայհոյել յամայկացի Ուսեյն Բոլթին և նրա վրա շիշ է նետել:

Մարզիկը խոստովանել է, որ ինչ-որ աղմուկ է լսել տրիբունաներում, սակայն չի տեսել, թե հենց ինչ է պատահել, հաղորդում է newsru.com-ը:

100մ տարածությունում հաղթող է դարձել Ուսեյն Բոլթը` 9,63 վայրկյան ռեկորդով: