6 օգոստոսի 2012 - 12:14 AMT
ԵՊՀ-ի ուսանողական կազմակերպությունները ստեղծում են «Եվրասիական ինտեգրացման նախաձեռնության աջակցություն» շարժումը

Երևանի պետական համալսարանի երիտասարդական ուսանողական կազմակերպությունները ստեղծում են «Եվրասիական ինտեգրացման նախաձեռնության աջակցություն» շարժումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի վարչապետի աշխատակազմին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքական խորհրդի անդամ Ցոլակ Հակոբյանը: Նրա խոսքով, նրանք մտադիր են հարթակ ստեղծել խնդիրների քննարկման համար` կապված ԵՄ-ում Հայաստանի ինետգրացման հետ:

Միաժամանակ, Հակոբյանը նշել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի մերձեցումը կամ անդամակցությունը չի կարող կարող խանգարել երկրի եվրաինտեգրացման գործընթացին: Նա նաև հաղորդել է, որ իրենք մտադիր են համագործակցել Հայաստանի և ԱՊՀ երկրների այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

«Եվրասիական ինտեգրացման նախաձեռնության աջակցություն» շարժման մեջ մտնում են ԵՊՀ 10 երիտասարդական և ուսանողական կազմակերպություններ, այդ թվում` Ուսանողական միություն, Արհմիություն, Ուսանողական գիտական ընկերություն, ԵՊՀ Երիտասարդական գիտնականների միավորում և այլն: