6 օգոստոսի 2012 - 16:24 AMT
Ականի պայթյունց զինվոր է վիրավորվել

Օգոստոսի 5-ին ժամը 13:25-ի սահմաններում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում ականի պայթյունից ձախ ոտքի վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուր Սեյրանի Գևորգյանը:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողին անմիջապես տեղափոխել են հոսպիտալ և վիրահատել են: Նրա վիճակը կայուն ծանր է: