Օգոստոսի 6-ին Լոնդոնում տեղի են ունենում Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 60, 84 և 120 կգ քաշային կարգի մրցումները:
Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը որակավորման փուլում հանդիպեց Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հասան Բարոևին (Ռուսաստան):
Առաջին մրցափուլում Պատրիկեևը պարտություն կրեց 0:1 հաշվով: Սակայն երկրորդում նա հավաքվեց և կարողացավ առավելության հասնել 3:0 հաշվով: Ամեն ինչ որոշվեց երրորդ մրցափուլում: Այստեղ Հայաստանցի մարզիկը ևս հաղթանակեց Բարոևի արգելքը և հաղթեց ընդհանուր 3:1 հաշվով:
1/8 փուլում նա կհանդիպի Բաշիր Բաբաջանզադեհ (Իրան)- Սալման Սալման (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ: