Twitter-ում Reuters գործակալության պաշտոնական հաշիվներից մեկը կոտրվել է հաքերների կողմից` այնտեղ Սիրիայում տիրող իրավիճակի մասին ոչ հավաստի տեղեկություններ տեղադրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Reuters գործակալությանը:
Գրառումների մեծ մասը վերաբերում էին սիրիացի ապստամբների բանակի բազմաթիվ զոհերին, այդ թվում` մի քանի առաջնորդների մահվանը, և կառավարական ուժերի մոտակա հաղթանակին:
Ընդհանուր առմամբ, հաքերները կարողացել են տեղադրել 20 հաղորդագրություն, ինչից հետո հաշիվն արգելափակվել է: