6 օգոստոսի 2012 - 20:35 AMT
Թեհրանը պատրաստվում է С-300-ի վերաբերյալ Մոսկվայի հետ վեճը շարունակել դատարանում

ЗРК С-300 վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի վեճը որոշվելու է արբիտրաժային դատարանում: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Ըստ գեներալի, ավելի վաղ Իրանը պատրաստ էր Ռուսաստանի հետ քննարկելու այս հարցը, սակայն այս մեթոդի հեռանկարային լինելու փաստը դեռևս պետք է պարզաբանվի, հաղորդում է Թրենդը:

Ռուսաստանում Իրանի դեսպան Սայեդ Մահմադ Ռեզա Սաջադին օրերս հայտարարել է, որ եթե Ռուսաստանը շարունակի մատակարարել հրթիռային համակարգերը, ապա իրանական կողմից հայցը ետ կվերցվի: