6 օգոստոսի 2012 - 21:24 AMT
Սիրիայում պատանդ վերցված երեք իրանցի ուխտագնացներ զոհվել են սիրիական բանակի հրաձգության ժամանակ

Դամասկոսի մերձակայքում երեկ պատանդ վերցված 48 իրանցի ուխտագնացներից 3-ը սպանվել են այսօր` սիրիական բանակի հրաձգության ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերս գործակալությանը:

Գրոհայինները սպառնում են սպանել մյուս բոլոր ուխտագնացներին, եթե բանակը մեկ ժամվա ընթացքում չդադարեցնի հրաձգությունը:

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին դիմել է Թուրքիային և Քաթարին` խնդրելով օգնել ազատ արձակել պատանդներին: