6 օգոստոսի 2012 - 21:51 AMT
ԱՊՀ երկրներում մայրաքաղաքի և մարզերի աշխատավարձերի ամենափոքր տարբերության ցուցանիշը Հայաստանում է` ընդամենը 9.7 տոկոս

Նախորդ տարվա տվյալների համաձայն, ամենամսյա միջին աշխատավարձերի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Մոսկվայում, հաղորդում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն: Մոսկվացիների ամսական միջին աշխատավարձը նախորդ տարի կազմել է 43272 ռուբլի: Սա երեք անգամավել է Աստանայի և երկու անգամ ավել Բաքվի ցուցանիշներից:

ԱՊՀ երկրներում մայրաքաղքի և մարզերի աշխատավարձի միջև ամենամեծ տարբերությունը գրանցվել է Տաջիկստանում` 97.2 տոկոս: Իսկ նույն ցուցանիշի ամենացածր մակարդակը գրանցվել է Հայաստանում` 9.7 տոկոս: