7 օգոստոսի 2012 - 11:33 AMT
Հոլանդացի ձյուդոիստը Էդիտ Բոշը խոստովանել է, որ չեզոքացրել է Ուսեյն Բոլթի վրա շիշ նետած հանդիսատեսին

Հոլանդացի ձյուդոիստ Էդիտ Բոշը Twitter-ի իր էջում գրել է, որ հենց ինքն է չեզոքացրել հարբած հանդիսատեսին, որ նախօրեին շիշ էր նետել հայտնի յամայկացի վազորդ Ուսեյն Բոլթի վրա` 100 մետրանոց վազքի եզրափակչից առաջ:

Ըստ տեղի ոստիկանության հայտարարությունների, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Խուլիգանին մեղադրանք են ներկայացրել` հասարակական կարգը խախտելու համար, հաղորդում է newsru.com-ը: