7 օգոստոսի 2012 - 12:38 AMT
Դատարանը կլսի թուրքական բանակում սպանված Սևակ Շահինի հրամանատարի ցուցմունքները

Թուրքական Դիարբեքիր նահանգի ռազմական դատարանը որոշել է լսել պահեստային սպա Շաբրետին Էրզոսի ցուցմունքները, ում հրամանատարության տակ տեղի է ունենցել թուրքահայ զինվոր Սևակ Շահին Բալիկչիի ծառայությունը, հաղորդում է Nouvelles d'Arménie.-ն:

Էրզոսին մեղադրանք է ներկայացվել ծառայողական դիրքը չարաշահելու և անփութության մեջ:

Սևակ Շահին Բալիկչին սպանվել է իր զինակցի կողմից Քեզլուկ շրջանում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Դատարանն ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին հենց առաջին նիստում, իսկ ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության արդյունքում մարդ սպանելու համար:

Միաժամանակ, Դիարբեքիրի ռազմական դատարանում բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է նրան և հաղորդել, որ Աղաօղլուն ասել է Սևակին. «Հաստլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները: