7 օգոստոսի 2012 - 14:42 AMT
Լոնդոն-2012. Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը չկարողացավ անցնել որակավորման փուլը

Քրիստինե Հարությունյանը ավարտեց ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Նրան չհաջողվեց անցնել որակավորման փուլը:

Հարությունյանը նետեց նիզակը 47.65 մետր և զբաղեցրեց 18-րդ տեղը: Լավագույն արդյունքը ցույց տվեց Բարբորա Սպոտակովան (Չեխիա)` նետելով նիզակը 66.19 մետր:

Օլիմպիական խաղերում ելույթ կունենա նաև նիզականետորդ Մելիք Ջանոյանը, նա մասնակցել է նաև Պեկինի Օլիմպիադային: