7 օգոստոսի 2012 - 16:14 AMT
Աֆղանստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուրահիմ Վարդակը երեքշաբթի օրը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավորները քվեարկության ընթացքում անվստահություն են հայտնել նրան ելնելով նրանից, թե ինչպես է Վարդակը լուծում անվտանգության ապահովման հարցերը, գրում է Ինտերֆաքսը:

Վարդակը հաղորդել է լրագրողներին, որ հրաժարականի որոշումը կապված է նաև նրա հետ, որ նախագահ Համիդ Քարզային գրեթե զրկել է նրան իրական իշխանությունից: