7 օգոստոսի 2012 - 17:01 AMT
Թուրքական զորքերը մտել են Սիրիայի քրդական շրջաններ

Թուրքական զորքերի պահակախումբը մի քանի ուղղաթիռների աջակցությամբ մտել է սիրիական Ջարաբլուս քաղաք, որը գտնվում է քրդաբնակ շրջանում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` մեջբերելով իրանական «Պրես ՏՎ» հեռուստաալիքը:

Հաղորդագրությունում չի նշվում, թե ինչ նպատակով են թուրք զինվորականները մտել Սիրիայի տարածք: Այս տեղեկատվությունն այլ աղբյուրներից առայժմ չի հաստատվել:

Պետք է նշել, որ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Սիրիայում Քրդական աշխատանքային կուսակցության բազաների ստեղծում: