Կամերունի հավաքականի մարզական պաշտոնյաները հայտարարում են, որ չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի օլիմպիական հավաքականի յոթ մարզիկները:
Ենթադրվում է, որ 5 բռնցքամարտիկները, լողորդը և կին ֆուտբոլիստը լքել են Կամերունի հավաքականը, որպեսզի տնտեսական պատճառներով մնան Եվրոպայում:
Կամերունի ֆուտբոլի կանանց հավաքականի պահեստային դարպասապահն անհետացել էր մինչև Լոնդոնի Օլիմպիադայի սկսվելը: Մնացած փախած մարզիկներին չեն կարողացել գտնել Օլիմպիական գյուղում: