7 օգոստոսի 2012 - 19:37 AMT
«Տերսո» ընկերությունը հրապարակել է տեսագրություն` «Ֆուկուսիմայի» վթարի հետևանքների վերացման ժողովից

«Տերսո» ընկերությունը` ճապոնական «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի օպերատորը, հրապարակել է տեսագրություն` կայանում տեղի ունեցած վթարի հետևանքների վերացման ժողովից;

Ինչպես գրում է Lenta.ru-ն, հրապարակված հատվածը 150-ժամանոց տեսագրության մի մասն է: Ձայնագրությունում ԱԷԿ-ի շխատակիցները փորձում են գնահատել ԱԻ-ի մասշտաբները և պատահածի մասին զեկուցում են ղեկավարությանը:

Ընկերությունում հայտարարել են, որ ձայնագրությունը խմբագրվել է, որպեսզի պահպանվի ընկերության որոշ աշխատակիցների անձի գաղտնիությունը: