7 օգոստոսի 2012 - 18:22 AMT
Օլիմպիական խաղեր. Հովհաննես Վարդերեսյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար

Լոնդոնի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Բանն այն է, որ նրա առաջին մրցակից Կիմ Հուեոնվուն (Կորեա), որից հայ ըմբիշը պարտվել էր որակավորման փուլու, բոլոր մենամարտերում հաղթանակ տարավ և մտավ եզրափակիչ: Այսպիսով, Վարդերեսյանը կմասնակցի սփոփիչ մենամարտերին: Հաղթելու դեպքում նա հնարավորություն կունենա պայքարել Օլիմպիական բրոնզե մեդալի համար: