7 օգոստոսի 2012 - 18:31 AMT
Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը հնարավորություն ունի պայքարելու բրոնզե մեդալի համար

96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նա 1/4 եզրափակչում զիջել էր Ղասեմ Ռեզաեին, սակայն իրանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ` հնարավորություն տալով Ալեքսանյանին նվաճել բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում Ռեզաեին ուժեղ է եղել Յունիյոր Էստրադայից (Կուբա): Սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը կհանդիպի 66 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի է հավակնում Հովհաննես Վարդերեսյանը: