7 օգոստոսի 2012 - 19:33 AMT
Իտալական “Societa' Agricola Querciabella” ընկերության գինիներն այսուհետ կվաճառվեն նաև Հայաստանում

Հայաստանում Իտալիայի դեսպանատանը կայացավ “Societa' Agricola Querciabella” ընկերության գինիների շնորհանդեսը: Ինչպես նշեց ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ստեֆանի Կուադրան, ընկերությունը շուկաներ ունի աշխարհի 42 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում: Այօրվանից իտալական գինիները կհամալրեն նաև հայկական շուկան:

Այս ընկերության գինիների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք արտադրվում են բացառապես բնական միջոցներով և առանց որևէ քիմիկատների ու արհեստական նյութերի:

“Societa' Agricola Querciabella” Իտալիայի խոշորագույն բիոդինամիկ գինի արտադրողներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին և գինի էր արտադրում ընդամենը 2 հա տարածքի վրա, մինչդեռ այժմ, ընկերության գինին արտադրվում է 106 հա տարածքում: Այն արտադրվում է Իտալիայի Տոսկանա նահանգում, և արտադրությունը տարեկան կազմում է մոտ 300 հազար շիշ: Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ ծավալել է 5 տեսակի գինիների արտադրություն` Camartina, Palafreno, Batar, Querciabella և Mongrana: