7 օգոստոսի 2012 - 21:11 AMT
Ավելի քան երկու շաբաթ բացակայությունից հետո Բաշար Ասադը հայտնվել է պետական հեռուստատեսության եթերում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեքշաբթի օրը հայտնվել է պետական հեռուստատեսության եթերում` ավելի քան 2-շաբաթյա բացակայությունից հետո:

Նա և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սաիդ Ջալալիի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ջալալին, մասնավորապես, հայտարարել է, որ «սիրիական հարցը» պետք է լուծվի առանց արտաքին ուժերի միջամտության: