7 օգոստոսի 2012 - 21:33 AMT
Օլիմպիական խաղերի բացմանը հետևել է մոտ 900 միլիոն հանդիսատես

Մոտ 900 մլն հանդիսատես հեռուստատեսությամբ` ուղիղ հեռարձակմամբ հետևել ` Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ԱՊ-ն հղում է ՄՕԿ-ի մարքեթինգի և հեռուստատեսության ծառայության տնօրենի` Թիմո Լյումմեի խոսքը:

Բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին և տևել է մոտ 4 ժամ: Արարողության ծախսերը կազմել են մոտ 43 մլն դոլար:

Լոնդոնյան խաղերի ամենահայտնի հեռարձակումը կլինի 100 մետրանոց վազքի եզրափակիչ փուլը, կարծում է Լյումմեն: