Աֆղանական կառավարական զորքերի համազգեստ հագած 2 տղամարդ կրակ են բացել ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա:
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, երկուսը վիրավորվել են: Պաշտոնապես սպանվածի և վիրավորվածների ազգույան մասին չի հաղորդվում, սակայն ամերիկյան ԶՈւ-ում Ասոշիեյթիդ Պրեսսի աղբյուրի տվյալներով, զոհվածն ու վիրավորները ԱՄՆ զինծառայողներ են:
Ըստ պաշտոնական տվյալների, գրոհայինները, ովքեր կրակ են բացել զինվորականների վրա, ձերբակալված են և գտնվում են մեկուսարանում: Կատարվում է հետաքննություն: