7 օգոստոսի 2012 - 20:56 AMT
Օլիմպիադա. Ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից

Լոնդոնում ընթանում են Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի վերջին երկու քաշային կարգերի հանդիպումները:

Մինչև 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը առաջին սփոփիչ մենամարտում հանդիպեց Պեդրո Մուլենսին (Կուբա):

Հայ ըմբիշն առաջին մրցափուլում չկարողացավ հետադարձ հնարքով գլորումը կատարել և պարտվեց 0:1 հաշվով: Երկրոդում Հայ հունահռոմեականներից այսօր երրոդ տեղի համար կպայքարի նաև Արթուր Ալեքսանյանը (96 կգ):