7 օգոստոսի 2012 - 21:03 AMT
Օլիմպիական խաղեր. Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Յունիյոր Ֆալկոնի դեմ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար առաջին մարտում 96 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը հանդիպեց թուրք Չենկ Իլդեմին:

Հանդիպման ելքը վճռվեց երկու մրցափուլերում, որտեղ ավելի ուժեղ էր Ալեքսանյանը: Նա առավելության հասավ 3:0 հաշվով:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը կպայքարի կուբացի Յունիյոր Ֆալկոնի դեմ:

Այս քաշային կարգում ոսկե մեդալը կվիճարկեն իրանցի Ղասեմ Ռեզաեին, որին Ալեքսանյանը զիջել է 1/4 եզրափակչում, և Ռուստամ Տոտրովը (Ռուսաստան):