8 օգոստոսի 2012 - 11:31 AMT
Մինչև 20 տարեկանների ԱԱ-ում Կարեն Գրիգորյանը բարձրացել է 5-րդ հորիզոնական

Մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենում Աթենքում, կայացել են 6-րդ տուրի խաղերը:

Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով միավորներ է կիսել Յու Յանգյուի հետ (Չինաստան): Ոչ ոքիից հետո Տեր-Սահակյանը հավաքել է 5 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Նա առաջատարին զիջում է 0,5 միավորով: Մեկ այլ հայ շախմատիստ, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել ուկրաինացի գրոսմայստեր Յրոսլավ Ժերեբուխի նկատմամբ: Նա ևս ունի 5 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Վահե Բաղդասարյանը զիջել է սերբ Ինդյիչ Ալեքսանդարուին, իսկ աղջիկներից Շուշաննա Սարգսյանը` Լիաո Սիմոնեին (ԱՄՆ):