8 օգոստոսի 2012 - 11:19 AMT
Rogers Cup-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը զիջել է Թոմմի Հաասին

Թոմմի Հաասը Rogers Cup-ում դժվարությամբ հաղթահարել է մեկնարկային արգելքը: Rogers Cup մրցաշարը տեղի է ունենում Տորոնտոյում: Առաջին շրջանի խաղում երեք պարտիաներում Հաասը կարողացել է հաղթանակ տանել արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանի նկատմամբ` 6:2, 6:7, 6:3 հաշվով:

Խաղը տևել է 2 ժամ 22 րոպե: Սա Հաասի` Նալբանդյանի դեմ անցկացրած 4 խաղերում, արդեն 4-րդ հաղթանակն է: Երկրորդ շրջանում գերմանացին պետք է խաղա ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ: