8 օգոստոսի 2012 - 11:38 AMT
Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը

Հայաստանի հավաքականը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով Օլիմպիական խաղերում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:

Հայաստանի պատվիրակներից առայժմ երեք մարզիկի է հաջողվել մեդալ նվաճել: Առաջին բրոնզե մեդալը նվաճեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Օլիմպիական խաղերում մեդալ է նվաճում կին մարզիկը:

Երկրորդ, այս անգամ արդեն արծաթե մեդալը, իր օգտին գրանցեց հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): Եվ վերջապես երրորդ, կրկին բրոնզե մեդալի արժանացավ կրկին հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Ահա այս մարզիկների նվաճած մեդալների շնորհիվ` Հայատսանի Օլիմպիական հավաքականը 205 երկրների մեջ զբաղեցում է 45-րդ տեղը:

Նշենք, որ դեռ ելույթները չեն սկսել նիզականետորդ Մելիք Ջանոյանը, թաեքվանդիստ Արման Երեմյանը (80 կգ), ազատ ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ) և Դավիթ Սաֆարյանը (66 կգ):