8 օգոստոսի 2012 - 12:43 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը օգոստոսի 13-ից կնախապատրաստվի Բելառուսի դեմ խաղին

Օգոստոսի 13-ից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը ակադեմիայում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Դինամո», Ռուսաստան), Արթուր Հարությունյան («Շիրակ»), պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Լևոն Հայրապետյան («Լեխիա» Լեհաստան), Հրայր Մկոյան («Շիրակ»), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նաֆթ», Իրան), Արտակ Եդիգարյան («Մետալուրգ», Դոնեցկ), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ. Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան, («Շախտյոր», Դոնեցկ), Գևորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ), Դավիթ Մանոյան, («Կուբան», Ռուսաստան), Արաս Օզբիլիս ( «Այաքս», Հոլանդիա), Զավեն Բադոյան, (ԲԱՏԵ», Բելառուս), Արթուր Յուսպաշյան ( «Փյունիկ»), Կամո Հովհաննիսյան ( «Փյունիկ»), հարձակվողներ. Յուրա Մովսիսյան, («Կրասնոդար», Ռուսաստան), Մարկոս Պիզելի ( «Կուբան», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան):