8 օգոստոսի 2012 - 13:27 AMT
Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ առաջին հատուկ չվերթը կլինի օգոստոսի 9-ին

«Արմավիա» ընկերությունը ՀՀ կառավարության հետ համատեղ օգոստոսի 9-ից նախատեսում է իրականացնել չվեթներ սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Առաջին հատուկ չվերթը Երևան-Դամասկոս –Երևան ուղղությամբ նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին առավօտյան ժամը 8:00ին: Օդանավը ըստ նախատեսվածի կժամանի 12:50-ին: Երևան-Դամասկոս –Երևան օգոստոսի 23-ի չվերթը նախատեսվումէ իրականացնել նույն ժամերին:

Ծրագիրը իրականցվում է "Պրոմեթեյ բանկի" ֆինանսական աջակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր իրականացվելու է Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը:Նախնական տվյալներով Հայաստան կժամանի 105 ուղեվոր: