
«Սուխոյ» ընկերությունը ձեռնամուխ է եղել նորագույն ռադարի հետ T-50 5-րդ սերնդի ինքնաթիռի թռիչքային փորձարկումներին: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով «Սուխոյ» ընկերության մամլո ծառայությունը:
«Т-50-3 փորձնական նմուշի ցամաքային և թռիչքային փորձարկումների ընթացքում ռադիոլոկացիոն համակարգի «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» ռեժիմների աշխատանքի ստուգման ժամանակ ստացվել են զգալի և կայուն արդյունքներ ավիացիոն տեխնիկայի լավագույն նմուշների առկա հնարավորությունների մակարդակում»,- ասվում է հաղորդագրությունում:
T-50 5-րդ սերնդի կործանիչի առաջին փորձնական խմբաքանակը ՌԴ ՌՕՈՒ կմտնի 2013-ին, այդ ինքնաթիռների սերիական արտադրությունը կսկսվի 2015-ին: