8 օգոստոսի 2012 - 15:37 AMT
Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովն աշնանը կքննարկի մինչև 2020-ը տնտեսության ոլորտում համագործակցությունը

Ռուս-հայկական միջկավարական հանձնաժողովը ձևավորվել է և նրա առաջին նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ: «Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մինչև 2020-ը տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլան, ճանապարհային քարտեզի պատրաստում»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով, ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի տրանսպորտի նապարար Մաքսիմ Սոկոլովը: Պուտինը հիշեցրել է, որ երկրու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2011-ի արդյունքներով կազմել է 1 մլրդ դոլար, իսկ 2012-ի առաջին կեսում ապրանքաշրջանառությունն աճել է 32 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ: Բացի դրանից, Պուտինի խոսքով, ամեն տարի Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիներն իրենց ընտանիքներին ուղարկում են շուրջ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:

Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշել է, որ 1 մլրդ դոլարը փոխադարձ ապրանքաշրջանառության համար վերջնակետ չէ և առաջիկա 2-3 տարիներին կարելի է կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել ապրանքաշրջանառությունը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է նաև երկու երկրների հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը: «Մենք երկարացրել ենք Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետները: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելը բխում է մեր անվտանգության շահերից»,- ասել է նա:

Հայաստանի նախագահը նաև հավելել է, որ այս տարվա աշնանը հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում տեղի կունենան զորավարժություններ: