Այսօր Orange-ը հայտարարեց այն բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Սոֆյա Սարուխանյանն է, ում զանգահարել էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող քույրը: Սոֆյան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում քրոջն այցելելու համար:
Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասներեքը զանգեր էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: