8 օգոստոսի 2012 - 15:57 AMT
Սիրիայի նախկին վարչապետը գտնվում է Հորդանանի տարածքում, հայտարարել է պաշտոնական Ամմանը

Հորդանանի տեղեկատվության նախարար Սամի Մայտախը հաստատել է հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայից փախած նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբն առայժմ գտնվում է Հորդանանի տարածքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Սիրիայի նախկին վարչապետը, ով հայտարարել էր ընդդիմության կողմն անցնելու մասին, լքել է Հորդանանը և ժամանել Քաթար: