8 օգոստոսի 2012 - 16:08 AMT
Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդ Հակոբ Մանուկյանին: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, աստղը մեղադրում է նախկին վարորդին շանտաժի մեջ, պնդելով, որ նա պահանջում է 2.8 մլն դոլար մեքենայի մեջ պատահական լսած տեղեկատվությունը չտարածելու համար:

Ավելի վաղ Հակոբ Մանուկյանն ինքն է փորձել դատի տալ երգչուհուն և նրա մենեջեր Բեննի Մեդինային: Նա պնդել է, որ Մեդինան քննադատում է նրա արտաքին տեսքը և անգլերենի մակարդակը, իսկ Լոպեսին մեղադրել է իրեց աշխատանքից ազատելու և աշխատանքային պայմանագրի պայմանները խախտելու մեջ:

Երգչուհին մեղադրում է նախկին վարորդին շանտաժի մեջ, պնդելով, որ նա պահանջում է 2,8 մլն դոլար մեքենայում լսած տեղեկատվությունը չտարածելու համար: Հակառակ դեպքում նա սպառնում է պատմել այդ տեղեկությունները ոստիկանությանը և դատի տալ երգչուհուն: