Մեքսիկացի հնագետները Մեծ Բուրգի մերձակայքում իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերել են 500-ամյա դամբարան և սրբազան Վիցլիպուցլի ծառը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղելով artdaily.org-ին:
Դամբարանը հայտնաբերվել է Տենոչտիտլանում` Մեծ Բուրգի մերձակյաքում: Դրանում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա ամբողջական կմախք և բազմաթիվ ոսկորներ, որոնք պատկանել են տարբեր տարիքի երեխաների և մեծահասակների. ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1789 ոսկոր:
Հնագետների խոսքով այն եզակի է, քանի որ դամբարանում հայտնաբերվել են տարբեր տարիքի մարդկանց ոսկորներ: