8 օգոստոսի 2012 - 16:58 AMT
Պերմում շուրջ 50 հայեր և տաջիկներ կռվել են երկու կանանց պատճառով

Չորեքշաբթի օրը Պերմում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք շուրջ 50 հայերի և տաջիկների միջև, հաղորդում է Վեստի.ռու-ն:

Ծեծկռտուքի վայր ժամանած ոստիկանությունը ստիպված է եղել օգնություն կանչել` արագ արձագանքման խմբեր, ՕՄՕՆ-ի աշխատողներ, որոնք դադարեցրել են վիճաբանությունը:

Ոստիկանության բաժանմունք են տարվել ծեծկռտուքի 44 մասնակիցներ: Այժմ անկացվում է կոնֆլիկտի հանգամանքների բացահայտում, հինգ տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ձերբակալվածների խոսքով, վեճի պատճառ է դարձել երկու աղջիկների պատճառով ծագած հակամարտությունը:

Որոշ տվյալներով, զանգվածային ծեծկռտուք են սարքել քաղաքի տաջիկական և հայկական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հայտնել է լրագրողներին Պերմի երկրամասի հարցերով ՆԳՆ ԳՎ ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Դավիդովը, վիճաբանությունը տեղի է ունեցել երկու կանանց պատճառով, ովքեր գիշերը ոչ սթափ վիճակում զբոսնել են իրենց հայ ընկերոջ հետ:

Նրանց ընդառաջ են եկել տաջիկներ, ովքեր կանանց հասցեին «վիրավորական խոսքեր» են ասել: Հայը սկսել է պաշտպանել կանանց, վեճ է ծագել:

Այդ փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Խուլիգանություն» հոդվածով: