Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն ներմուծվող ռուսական գազի գնի հարցում:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:
«Մենք այսօր խոսել ենք այնպիսի կարևոր թեմայի շուրջ, ինչպիսին է Հայաստան ներմուծբող բնական գազի գինը: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Հայաստանի նախագահը:
Հարկ է նշել, որ հուլիսի սկզբին հայկական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն 2012թ հոկտեմբերի 1-ից ռուսական գազի հնարավոր բարձրացման մասին: Այսպես, 1000 քմ գազը Հայաստանի հետ սահմանին, ըստ ԶԼՄ-ների, կարժենա 280 դոլար, իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կկազմի 320 դոլար, մինչդեռ այժմ Հայաստանը «Գազպրոմից» 1000քմ գազը գնում է 180 դոլարով: