8 օգոստոսի 2012 - 20:21 AMT
Իրանի ԱԳՆ. Սիրիայում պատանդ վերցված ուխտավորների թվում կան նաև ԻՀՊԿ պաշտոնաթող զինվորականներ

Օգոստոսի 4-ին Իրանում պատանդ վերցված 48 ուխտագնացների թվում են նաև Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի նախկին մարտիկներ, ինչպես նաև պաշտոնաթող զինվորականներ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին:

Չնայած ռազմական անցյալին, նրանցից և ոչ մեկն այժմ ոչ ԻՀՊԿ-ի և ոչ էլ բանակի հետ կապված չէ,վսհտահեցրել է Սալեհին:

Բացի նրանցից խմբում եղել են նաև այլ կառավարական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հավելել է Իրանի ԱԳ նախարարը: