Բրիտանացի գրող Ջոան Ռուոլինգի հայտնի հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող գրքերը գլխավորում են երեխաների և դեռահասների համար լավագույն 100 գրքերի ցուցակը: Հարցումն իրականացվել է ամերիկյան National Public Radio (NPR) կողմից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Երկրորդ հրոիզոնականում է Սյուզեն Քոլինզի «Սոված խաղեր» եռագրությունը, լավագույն եռյակը եզրափակում է Հարփեր Լիի «Սպանել ծաղրասայրակին» վեպը: