8 օգոստոսի 2012 - 20:11 AMT
Բրիտանացիները հավաքել են 7.83 մլն ֆունտ, որպեսզի վերագնեն Մանեի նկարը

Բրիտանական հիմնադրամները և մասնավոր անձիք հավաքել են 7.83 մլն ֆունտ ստերլինգ, որպեսզի վերագնեն Ֆաննի Կլաուսի դիմանկարը, որտեղ 1868թ Էդուարդ Մանեն պատկերել է իր կնոջ ընկերուհուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է BBC-ն:

Որպեսզի նկարը մնա Մեծ Բրիտանիայում Heritage Lottery Fund-ը տրամադրել է 5,9 մլն, The Art Fund-ը` 850 հազար, իսկ մնացած 1,08 մլն ֆունտը 8 մասվա ընթացքում նվիրաբերել են տարբեր ընկերություններ և մասնավոր անձիք:

Այսպիսով, հավաքված գումարի շնորհիվ Ֆաննի Կլաուսի դիմանկարը, որը գնվել է 1884թ` նկարչի մահից անմիջապես հետո և տարվել Մեծ Բրիտանիա, այնտեղ էլ կմնա: