27 դեկտեմբերի 2004 - 20:50 AMT
«ՏԱՐԵՍԿԻԶԲԸ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ՞Վ»
Իշխանամետ դիրքերից հանդես եկող «Գոլոս Արմենիի» ավարտվող տարվա վերջին համարի առաջին էջում թերթը հրապարակել է Աքլորի տարվա մեծ աստղագուշակություն: Այդ աստղագուշակության համաձայն, տարին խոստանում է քաղաքականապես անկայուն լինել: «Մոլորակների աստրոլոգիական ազդեցությունը վկայում է, որ տարեսկիզբը Հայաստանում կարող է նշանավորվել պաշտոնանկություններով եւ անսպասելի նշանակումներով: Եվ Հայաստանում, եւ խնդիրներ ունեցող մյուս երկրներում քաղաքական ասպարեզ դուրս կգան նոր, մեծ, բայց ոչ միշտ դրական էներգետիկ ներուժով մարդիկ», հաղորդում է թերթը` չճշտելով սակայն թե հատկապես որ աստրոլոգիական տվյալների վրա է հիմնված այդ կանխատեսումը: Հոդվածի հետագա բովանդակությունը բուն աստրոլոգիայի հետ քիչ առնչություն ունի, ընդսմին մենք այն չենք հրապարակում: