9 օգոստոսի 2012 - 10:46 AMT
Դավիթ Հայրապետյանը դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), ով հանդես է գալիս մինչև 49 կգ քաշային կարգում, դուրս է եկել օլիմպիական բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ:

Հայրապետյանը քառորդ եզրափակչում 19:11 հաշվով հաղթանակ է տարել թուրք Ֆերհատ Պեհլիվանի նկատմամբ: Հայրապետյանն ակտիվ է գործել և երրորդ ռաունդում մրցակցին ենթարկել նոկդաունի և կարողացել հասնել համոզիչ հաղթանակի:

Կիսաեզրափակչում, որը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին, Հայրապետյանը մրցելու է Կաեո Պոնգպրայունի (Թայլանդ) հետ: Նույն օրը ռինգ է դուրս գալու նաև Միշա Ալոյանը և մրցելու Տուգսցոգտ Նյամբայարի հետ:

Օլիմպիադայի եզրափակիչ մենամարտերը կայանալու են օգոստոսի 11-12-ին: