9 օգոստոսի 2012 - 11:15 AMT
Մարաթոնյան լողի օլիմպիական մրցումների նախօրեին Սերպենտայն լճից ժամանակավորապես տեղափոխել են կարապներին

Մարաթոնյան լողի օլիմպիական մրցումների նախօրեին, որոնք տեղի են ունենալու Հայդ պարկում` Սերպենտայն լճում, այստեղից ժամանակավորապես տեղափոխվել են կարապների երեք ընտանիքներ, որոնք ապրում են լճում:

Թագավորական այգիների բնապահպանական ծառայության աշխատակիցը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է թռչունների անվտանգության շահերից ելնելով:

Նա հավաստիացրել է, որ օլիմպիական մրցումների ավարտից հետո կարապները վերադարձվելու են լիճ, քանի որ այդ թռչունները սովոր են ապրել նույն տեղում:

Բրիտանական հին օրենքների համաձայն, երկրի տարածքում գտնվող բոլոր կարապները միապետի սեփականությունն են, քանի որ այդ թռչունները բնակվում են Հայդ պարկում, գտնվում են Էլիզաթեբ 2-րդ թագուհու «հովանավորության տակ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: