9 օգոստոսի 2012 - 11:43 AMT
Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարներն Օլիմպիական խաղերի ընթացքում գործադուլ են հայտարարել

Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարները գործադուլ են հայտարարել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատանքի վարձատրության անբավարար պայմանների պատճառով:

Բողոքի ակցիան մեկնարկել է հիգշաբթի առավոտյան և պետք է տևի երկու օր: Տրանսպորտային ոլորտի աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ գործադուլի ժամանակ չեն մաքրվելու մետրոպոլիտենի միայն այն կայարանները, որոնք գտնվում են Օլիմպիական զբոսայգու մոտ:

Գործադուլավորների ներկայացուցիչ Բոբ Քրոուն հայտարարել է, որ ակցիան պայմանավորված է «աշխատանքի դիմաց վարձատրության անհամաչափ մակարդակով», թեև հավաքարարները զբաղվում են «ամենակեղտոտ աշխատանքներից մեկով», հաղորդում է rsport.ru-ն: